Զինծառայողները պարգևատրման են ներկայացվել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր էջում գրում է՝
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։