Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթաշեն գյուղում բախվել են մարդատար Газель-ն ու Ford Transit-ը

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 07։30-ի սահմաններում Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանն ու տեսուչ Հակոբ Մարտիրոսյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, սակայն, ըստ ճանապարհային երթևեկության կանոնների՝ նշված խաչմերուկը հավասարազոր է, և աջից հարված ստացողը պետք է զիջի ճանապարհը։ Այս դեպքում՝ աջից հարված ստացել է մարդատար Газель-ը, հետևաբար, նա պետք է զիջեր Ford Transit-ին։ Газель-ը քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։
նյութի աղբյուր՝
© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/10/1126987/

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի