Առաջին անգամ հայ-իտալական բիզնես ֆորում Երևանում

Երևանում առաջին անգամ անցկացվում է հայ-իտալական բիզնես համաժողով՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանավորությամբ:
Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ Համաժողովին մասնակացում են Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE):

Քննարկումների առանցքում են լինելու բացառապես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ու ոլորտները։
Առաջին հերթին խոսվելու է նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների, վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետացման, թափոնների վերամշակման և շրջանառության, խելացի քաղաքների, քաղաքային տրանսպորտի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային հատակագծման և Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման մասին :

Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE) և Հայաստանի շինարարների միությունը նաև ստորագրելու են համագործակցության հուշագիր:
Ֆորումը տևելու է երկու օր, երկրորդ օրը մասնակիցները կայցելեն Գյումրի,որտեղ այց է ծրագրված՝ «IDEA» հիմնադրամի և «Deem Com» ընկերության հետ միասին՝ ներկայացնելու քաղաքին վերաբերող ծրագրերը: