Հունիսի 10-ին կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի և Երանոս համայնքի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ի ժամը 9.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/1, 1/2, 7 և 9 բազմաբնակարան շենքերի և թիվ 5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մուտքերի, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն՝ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի գազամատակարարումը: