Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստի օրը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 16:30-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Հիշեցնենք. որ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին:

նյութի աղբյուր՝
https://armtimes.com/hy/article/160712