Ֆիզիկայի միասնական քննությունները սկսվել են

Հայաստանի 14 քննական կենտրոններում այսօր՝ հունիսի 11-ին մեկնարկել են ֆիզիկա առարկայի միասնական քննությունները: Ֆիզիկա առարկայից քննություն է հանձնում 1332 շրջանավարտ: Քննության ավարտից մոտ մեկ ժամ անց թեստերի ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ-ի կայքում, իսկ շրջանավարտների գնահատականները կհրապարակվեն 5 օրից: