Նվազել են նավթի գները. Նյու-Յորքի NYMEХ և Լոնդոնի IСE բորսաների տվյալները

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 53.59 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 62.48 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նշենք, որ Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առևտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

նյութի աղբյուր՝
https://armenpress.am/arm/news/977963.html