ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու հարցը. Պաշտպանները բողոքարկում են դատավորի մայիսի 2–

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով ընթանում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: NEWS.am–ի լրագրողը դատարանից հայտնում է, որ Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դատական նիստին։ Բժիշկների պնդմամբ՝ նա ի վիճակի չէ դուրս գալ հիվանդանոցից և ներկայանալ դատարան։

Պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մատիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Նշենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 7-ին հետաձգեց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը, քանի որ պաշտպանական կողմը փաստաթղթերը թերի էր ներկայացրել։

նյութի աղբյուր՝
http://hayastan24.com/hy/iravakan/meknarkel-e-manvel-grigoryani-ev-nazik-amiryani-gorcov-datakan-nist