«WORLD FOLK VISION» ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը կանցկացվի Հայաստանում

Հայաստանում տեղի կունենա «WORLD FOLK VISION» ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը: Մրցույթին մասնակցում է ավելի քան 100 երկիր. պատվիրակությունները հնարավորություն կունենան լայնորեն ներկայացնելու իրենց երկրի մշակույթը (պարարվեստ, երգարվեստ, երաժշտական կատարումներ, էթնո-նորաձևություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, կերպարվեստ): Հայաստանի նախընտրական փուլը տեղի կունենա 2019 թ. սեպտեմբերի 28-29-ը, եզրափակիչ փուլը՝ 2020 թ. հունիսին: Եվրոպայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թ. սեպտեմբերի 19-22-ը, Իտալիայի Մոնտեկատինի քաղաքում, իսկ Եվրասիայի եզրափակիչ փուլը՝ 2020 թ. հունվարի 5-10-ը, Ռուսաստանի Սոչի քաղաքում:

նյութի աղբյուր՝
https://shamshyan.com/hy/article/2019/06/11/1127154/