booked.net
+C

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ Սամվել Ալեքսանյանն իր փեսային «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի

Քաղաքական շրջանակներում սեւ հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։ ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ, Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Կորյուն Նահապետյանը, մինչեւ վերջին օրը պայքարել է առաջադրվելու համար, սակայն Ալեքսանյանը կանխել է դա, քանի որ նրան հորդորել են աշխատել Մալաթիայից ռեյտինգայինով առաջադրվող «ՔՊ» թեկնածուների՝ Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի եւ Հրաչ Հակոբյանի համար։

Ի դեպ, Նահապետյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ավելի ճիշտ՝ վերցնում էր խոսափողը, բայց չէր խոսում։ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն այս ընտրատարածքում Արարատ Մկրտչյանն է, որի հայրը, ըստ տեղեկությունների, հին ՀՀԿ-ական է։