Գազաբաշխման համակարգում կորուստների ծավալը 2% է կազմում

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ասել է ԱԺ–ում մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցին ասեց, որ հանձնաժողովը միայն մեկ ամիս է, որ գործում է, բայց նրա գործունեությունը բավականին արդյունավետ է։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը կշարունակվի, քանի որ դեռ բազմաթիվ հարցեր կան ուսումնասիրելու։ «Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6.69 տոկոս են։ Սա շատ ավելի բարձր է, քան 2002-2016 թվականները գործող 5.37 տոկոսի։ 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի»,–նշել է Մելքումյանը։ Նա նաեւ նկատել է՝ գազաբաշխման համակարգում, որտեղ ավելի շատ կորուստներ պետք է լինեին, այդ կորուստների ծավալը կազմում է ընդամենը 2 տոկոս, իսկ մայրուղային համակարգում կազմում է սակագնի մեջ 4.6, փաստացի՝ 4.3 տոկոս։ Սա սարսափելի բարձր թիվ է։ 4 տոկոսից ավելի կորուստը լինում է մոտավորապես 90 միլիոն խորանարդ մետր գազ։ Մելքումյանի խոսքով՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մասով միջին սակագներ են գործում. «Գազի մասով՝ 225 դոլար։ Սահմանին ստանում ենք 150 դոլար, իսկ սպառողին այն հասնում է 2 անգամ թանկ։ Բացի այդ, մենք ունենք սոցիալական խմբեր, որոնց համար 139 դրամի փոխարեն սակագինը սահմանվել է 80 դրամ, ջերմոցների համար սակագինը 100 դրամ է։ Այսինքն՝ սակագները տարբեր խմբերի համար դիվերսիֆիկացված են»,–ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը, որը նախկինում պնդում էր, որ սակագները չարդարացված կերպով բարձր են։ Նա նշել է, որ 5 դրամով սակագները նվազեցնելու համար 17 մլրդ դրամ է պետք, սակայն չի մատնանշել, թե որտեղից կամ ինչի հաշվին կարելի է այդ միջոցները ներգարվվել։