booked.net
+C

«Լուսավոր Հայաստան» Սյունիքից կմեկնարկի իր քարոզաշավը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կսկսի Սյունիքից։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ, ԼՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

«Շարժվեցինք դեպի Սյունիք: Վաղը քարոզարշավը կմեկնարկենք Ագարակ քաղաքից և մինչև քարոզարշավի ավարտը կայցելենք 47 մեծ ու փոքր քաղաքներ, գյուղեր: Լուսավորենք Հայաստանը միասին»,– գրել է Մարուքյանը։