booked.net
+C

Չխաբնվեք մեր սեւ-սպիտակ պաստառներին. Արմեն Աշոտյան

Չխաբնվեք մեր սեւ-սպիտակ պաստառներին, մեր սեւ-սպիտակ քարոզչական փաթեթավորմանը, իրականում մեր քարոզարշավը լինելու է շատ գունեղ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում:

«Մեր քարոզարշավը լինելու է շատ տպավորիչ, շատ պայծառ, ատ ջերմացնող: Սեւ-սպիտակը մեզ պարտադրվել է նոր իշխանությունների կողմից որպես Հայաստանում նոր իրողություն: Մենք ընդունել ենք այդ հրավերը եւ այդ թելադրանքի մեջ ուզում ենք թելադրել մեր սեփական օրակարգը: Ակնկալեք մեզնից շատ անկեղծ ու բանական ելույթեր, իրական քաղաքական պայքար, իրական քաղաքական մշակույթ»,-ասաց Աշոտյանը:
«Որ գալիք ԱԺ-ն լինի ոչ թե հասարակության ծուռ հայելի, այլ հասարակական մտահոգությունների, ահազանգերի, նյարդերի կծիկի արտահայտողը: Ուզում եմ հավատալ, որ ընտրարշավը կանցնի ոչ միայն գրված, այլեւ չգրված օրենքների շրջանակներում: Կոչ եմ անում իմ գործընկերներին զերծ մնալ էժանաագին բաներից, էժան բաներ չանենք այս ընտրարշավի ընթացքում: Էժան քաղաքական գործիչները հետագայում թանկ են նստում երկրի վրա»,-ասաց Աշոտյանը:

«ՀՀԿ-ում պահպանվել է կորիզը, այն կուռ թիմ է, մրցունակ կազմ ունենք: Դուք յուրաքանչյուր ընտրական տարածքում կարող եք գտնել ձեր սրտի ՀՀԿ-ական թեկնածուի:

Ընտրապայքարը թեժ է լինելու, ես չեմ բացառում, որ իմ մրցակիցները կարող են դիմել նաեւ արգելված մեթոդների, անազնիվ քայլերի, զրպարտանք տարածելով իմ անձի հանդեպ: Այդպիսի դեպքեր եղել են: Եթե ընտրարշավի ընթացքում որեւէ սկանդալային լուր հաղորդեցին իմ անձի հետ կապված, ես հասանելի եմ բենզալցակայանի ռեժիմով՝ 7/24 ռեժիմով, այսինքն 7 օր 24 ժամ ռեժիմով»,-ընդգծեց Աշոտյանը: