booked.net
+C

Գագիկ Ծառուկյան. Էդ գնացեք էն քաղաքական գործիչներին ասեք, որ քաղաքականությունից հելան, նրանք կկորեն

Իջևանում նախընտրական հանդիպման ժանանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում քաղաքական ուժերին կոչ արեց ցեխ չշպրտել միմյանց վրա: Նա ասաց, որ մարդիկ այսօր առիթ են ման գալիս քաղաքական գործչի վրա մի բան գտնելու ու ցեխ շպրտելու համար:

“Այ ձեր ցավը տանեմ, ուժեղ մարդը երբեք ու երբեք որևէ մեկին թթու բառ չի ասի: Ես իմ թիմի բոլոր անդամներին զգուշացրել եմ, եթե ես իմանամ, որ որևիցե մեկին ցեխ եք շպրտել, որ իրենց հաշին հեղինակություն ձեռք բերեք, իմացեք գործից կհեռացնեմ: Դուք ձեր գործին եղեք, ամեն մեկը իր հնարավորությունները, ծրագրերը, կապերը թող ներկայացնի, մեր ժողովուրդն էլ ում կուզի, ձայնը թող տա: Թե չէ մեկը մեկին վիրավորելով, ցեխ շպրտելով՝ ըտենց հեղինակություն ձեռք բերելու կարիք չկա:

Մենք որևէ մեկին չենք ասելու, բայց որևէ մեկը փորձեց ասել, ուրեմն իրա եղածը, անցածը, ինչ որ կա, Կենտրոն հեռուստատեսությամբ ու հանրության մեջ կետ առ կետ կասենք ով ա, ինչ ա, ումն ա, ինչի շնորհիվ ա, ում համար ա անում, որ կյանքում քարը քարին դրած չկա, 100 դոլար աշխատած չկա, մեկի մատից փուշ հանած չկա: Ելութ ես ունենում, ելույթ ունեցի, բայց չի կարելի, ձեր ցավը տանեմ”,- հայտարարեց Ծառուկյանը:

Նա նաև անդրադարձավ հարցին, թե նոր խորհրդարանում ԲՀԿ-ն որ տեղը կզբաղեցնի:

“Լրագրողներն ասում են՝ պարոն Ծառուկյան, հարցում ենք արել, ասել են՝ դուք 5-րդ տեղն եք: Այ քո ցավը տանեմ, եթե Ծառուկյանը էսօր էս ժողովրդին պետք չի, չենք կարա օգնենք իմ ժողովրդի մատից փուշ հանեմ, կարողանամ մարդկանց բերեմ, ներկայացնեմ, ներդրում անենք, գումարներ բերենք, հո ես քաղաքականությամբ չեմ ապրում: Էդ գնացեք էն քաղաքական գործիչներին ասեք, որ քաղաքականությունից հելան, նրանք կկորեն: Ծառուկյանը եղել ա, կա, կմնա, Ծառուկյանը ուզում ա լավ բան անի, չարչարվում եմ, անում եմ, մտածում եմ, ուզում եմ մեր ժողովուրդը լավ ապրի”,- ասաց նա: