booked.net
+C

«Ժողովուրդ» . «Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընկերության հետ դատական վեճում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկշին» ընկերության հետ դատական վեճում: Դեռ այս տարվա մարտին «Միկշին»-ը դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, թե իբր մենք զրպարտել ենք նրանց: Ու սա այն դեպքում, երբ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը լուսաբանել էր կառավարության շենքի մոտ «Միկշին» ընկերության դեմ քաղաքացիների բողոքի ցույցը, ավելի ուշ մեկնաբանությունների համար դիմել այդ ընկերությանը` չստանալով պատասխան:
Եւ ահա «Միկշին» ընկերությունն այս ամենը համարել էր զրպարտություն, դիմել դատարան: Օգոստոսին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել է «Միկշին» ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դրանից հետո ընկերությունը վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բայց այստեղ եւս նրանք պարտվել են. Վերաքննիչ դատարանը մերժել է ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս գործով նախագահող դատավորը եղել է Լ.Գրիգորյանը:

Մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։