booked.net
+C

Էդուարդ Աղաջանյանի էքստրեմալ նախընտրական հոլովակը (տեսանյութ)



«Իմ Քայլը» դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թիվ 4 ընտրատարածքում (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ) N 2 թեկնածու Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նախընտրական հոլովակը` «Ժողովրդի վերելքն անշրջելի է», որը ամենաէքստրեմալ և յուրօրինակն է իր տեսակով: Նախընտրական հոլովակը նկարահանվել է իր մասնակցությամբ Երևանի ամենաբարձր կետում՝ հեռուստաաշտարակի բարձունքին (311,7մ), իսկ դաշնամուրի հնչյունների ներքո Էդուարդ Աղաջանյանի խոսքերն են՝ ասված հեղափոխության օրերին:
Հոլովակն ավարտվում է՝ «Բոլոր բարձունքներն այսուհետ հասանելի են» տողերով: