booked.net
+C
Մամուլի բաժին

«Հրապարակ». Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարեւոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։ Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն բազա է պետք դրա համար, ինչն այս պահին չկա՝ պնդել են բողոքարկմանը դեմ ՀՀԿ-ականները։ Բողոքարկելու հիմնական ջատագովներից է եղել ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որը պնդել է, որ տարածքային մի շարք կառույցներից այլ արդյունքներ են ստացել, եւ հնարավոր է մնացյալ տեղերում եւս այդ վիճակը լինի։ Մյուսներն էլ ասել են, որ եթե անգամ...

«Իրավունք».Պաշտոնների փոխատեղումներ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լայնորեն շրջանառվում են խոսակցություններ, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մտադիր է վստահել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Իսկ վերջինիս այդ պաշտոնում կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի հետ բավական մերված ու ջերմ հարաբերություններ ստեղծած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր պաշտոնը զիջելով ՀՀԿ-ի հետ կամուրջներն այրած ու «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը»:...

BBC. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել

Արտասահմանյան լրատվամիջոցները երեկ ամբողջ օրվա ընթացքում հետևել են ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին, իսկ այսօր ներկայացրել են ընտրությունների նախնական արդյունքները: BBC-ն նշում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել և ամրապնդել իր իշխանությունը՝ հավաքելով ձայների ավելի քան 70%-ը: Միևնույն ժամանակ լրատվամիջոցն ընդգծում է ընտրություններին ցածր մասնակցությունը՝ 49%: Reuters լրատվական գործակալությունը նույնպես լուսաբանել է հայաստանյան ընտրությունները՝ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքը հեշտությամբ է հաղթել ընտրություններում: Լրատվամիջոցը նաև նշում է, որ երկու չափավոր ընդդիմադիր կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», հաղթահարել են 5% շեմը և ...

«Հրապարակ».ՀՀԿ-ականները հատորներով «նյութ» են տրամադրում եվրոպացի գործընկերներին

«Հրապարակ» թերթը գրում է,-«Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները վերջին օրերին ինտենսիվ հանդիպում են պատգամավորության ընդդիմադիր թեկնածուների հետ։ ՀՀԿ-ականները, մեր տեղեկություններով, հատորներով «նյութ» են տրամադրում եվրոպացի գործընկերներին, որոնք կարող են թանկ նստել Հայաստանի իշխանության հեղինակության վրա»։ Մասնավորապես, փաստեր են ներկայացնում իրենց նկատմամբ ճնշումների, մարդկանց վախեցնելու, տարածքներում վախի մթնոլորտ հաստատելու, նոր իշխանությունների կողմից տարբեր գործողությունների վերաբերյալ։ Ընտրության հաջորդ օրը ԺՀՄԻԳ-ը կներկայացնի ընտրությունների նախնական զեկույցը, իսկ դիտորդակա...

«Հրապարակ». Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի եւ նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է վկայեին, որ Դավիթ Շահնազարյանը եւ նրա ընտանիքի անդամները հետապնդումների են ենթարկվում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից։ Հիմա նոր իշխանությունն ուզում է գրություն ուղարկել ԱՄՆ Սիեթլ քաղաքի էմիգրացիոն ծառայություններին, որտեղ արդեն մի քանի տարի բնակվում է Շահնազարյանի որդին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունն...

«Ժողովուրդ». Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, կկալանավորվի, թե ոչ: ՀՀ վերաքննիչ դատարանում հինգ օր շարունակ դռնփակ նիստում ընթանում էր այս հարցի քննությունը, որին որպես մեղադրող կողմ մասնակցում էր անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քոչարյանի փաստաբանները դիմել են նաեւ նախկին նախագահի խափանման միջոցի ընտրության հարցը ՍԴ քննության ուղարկելու միջնորդությամբ, քանի որ, ըստ նրանց, գործ ունենք սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության դրույթի հետ: Մինչդեռ դատախազությունը պնդում է անձեռնմխելիությունը բացարձակ չէ, Քոչարյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս դուրս է եկել սահմանադրությամբ տրված լիազորությու...

«Ժողովուրդ». Հայաստանցիները որտեղ են նախընտրում անցկացնել Ամանորը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև Ամանորին մնացել է 26 օր, բայց Հայաստանի հանգստյան տներն ու հյուրանոցներն արդեն զբաղված են: Ընդ որում, Հայաստանի հանգստյան տներում Ամանորն անցկացնելը տարեցտարի ավելի ու ավելի թանկ հաճույք է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքր հարցախույզ է իրականացրել ու պարզել՝ Նոր տարին տանը դիմավորելու և անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-350 հազար դրամ, իսկ Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի հանգստյան տներում, հյուրանոցներում ամանորյա փաթեթների արժեքը սկսվում է հիմնականում 500 հազար դրամից: Իսկ եթե ընտանիքը բազմամարդ է, այդ թիվը կարող է հասնել, անգամ գերազանցել 1 մլն դրամը: Տուրիստական գործակալություններից շատերի պնդմամբ` հայաստանցիների մեծ մասը հիմնականում նախընտրում է ամանորյա հանգիստն անցկացնել Վրաստանում, Դուբայում և Եգի...

«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը լծվել է Փաշինյանի աներորդու քարոզարշավը կազմակերպելու գործին

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին: Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլի» ցուցակի վերջին տեղում է, իբրև թե տեսեք՝ Փաշինյանն իր աներորդուն առաջնություն չի տալիս, բայց եթե Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ նա հազարավոր ձայներ ստացավ ու հայտնվեց խորհրդարանում, անաչառ վարչապետ Փաշինյանը ինչ կարող է անել: Ինքը հո Հրաչյա Հակոբյանին պատգամավոր չի սարքել, ժողովուրդն է իր քվեներով նրան ընտրել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:...

«Ժողովուրդ».Արմեն Աշոտյանը փոշմանե՞լ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ եւս դատական հայց ներկայացնել, քանի որ կիսում են ՀՀԿ-ի մասին փոխվարչապետի կարծիքը: «Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Աշոտյանից փորձեց պարզել` վերջինս իսկապես պատրաստվո՞ւմ է դատի տալ Միրզոյանին, թե՞ դա պարզապես քաղաքական հայտարարություն էր. «Ընթացքի մասին կտեղեկացնեմ: Հիմա բուռն ընտրությունների մեջ ենք: Մեզ ամեն կերպ փորձում են շեղել ընտրարշավից: Առանց ...

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՆՐԱ ԵՐԿՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Ի դեպ, այդ հայտարարութունից հետո Հարությունյանն այլեւս ԱԺ-ում չի երեւացել: Ամիսներ անց մեր հրապարակած տեղեկությունները հաստատվեցին: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նա...

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «ԻՄ ՔԱՅԼԸ» ԴԱՇԻՆԻՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՀՀԿ ՆԱԽԿԻՆ «ՏԱՍՈՎՉԻԿՆԵՐԻՆ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս օրերին մնացել է անտեր եւ օտարվել իր հին զբաղմունքից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները «կազմակերպելու» գործընթացից: Ավելին` հիմա նրանք նոր «տեր են» որոնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատում: Բանն այն է, որ նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը, ով է իրենց տարբեր հարթություններում լինելու երաշխավոր: Եւ դրա համար նրանք հատկապես «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորության թեկնածուներին առաջարկում են իրենց ծառայությունները՝ ապահովագրելով ապագան: Սակայն նույն աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ պարզապես մեր...

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԻՑ ԶԳՈՒՇԱՆԱԼՈՒ ՁԵՒԸ

Հեղափոխությունից հետո Հայաստանում գաղտնալսումներից մեծ զգուշավորություն կա․ հայտնի գործիչներն իրենց սենյակներում խլացուցիչներ են տեղադրում, բջջայիններով գրեթե չեն խոսում։ Հայտնի գաղտնալսումից հետո «պրիվատ» գրում-խոսում էին Վայբերով, Վոթսաբով, որը, ասում էին, չի լսվում, հիմա դրանցից էլ են խուսափում։ «Վերջին շրջանում կապի այդ միջոցները եւս գաղտնալսվում են, միակ կապը, որ չէր գաղտնալսվում, տելեգրամն է, բայց այն գաղտնալսելու ձեւն էլ են գտել»։ Առավել մանրամասներ՝ թերթի այսօրվա համարում:...