Քաղաքական

Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրերով` Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև), Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):...

Պեսկովը հաստատում է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանին՝ Ամանորի կապակցությամբ։ «Ճիշտ է (շնորհավորանքի մասին տեղեկությունը)… (նամակում եղել է) Նոր տարվա առիթով շնորհավորանք ու մաղթանք՝ ամենայն բարիք»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։...

Նիկոլ Փաշինյանը՝ «Վեդոմոստի»-ի «Տարվա մարդ» վարկանիշում

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը «Տարվա մարդ 2018» վարկանիշն է կազմել, որում ներառվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարկանիշում, ընդհանուր առմամբ, վեց բաժին կա՝ «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա գործարար», «Տարվա պրոֆեսիոնալ», «Տարվա անհատ անձ», «Տարվա մշակութային հերոս», «Տարվա զոհ»: Նիկոլ Փաշինյանը հաղթող է ճանաչվել «Տարվա քաղաքական գործիչ» բաժնի «Ընթերցողի ընտրություն» ենթաբաժնում: Ըստ պարբերականի՝ անցնող տարին նշանավորվեց հետխորհրդային տարածքում հերթական «գունավոր հեղափոխությամբ», այս անգամ՝ «Ռուսաստանի ամենամերձավոր և հավատարիմ դաշնակից Հայաստանում»: Պարբերականը ներկայացնում է «թավշյա հեղափոխության» իրադարձությունները՝ դրանք ամփոփելով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնց համաձայն...

Նիկոլ Փաշինյան.Մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով խոսել է մոսկովյան այցի մասին․ «Ընդհանուր առմամբ, երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ քննարկեցինք։ Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Կարող եմ արձանագրել, որ այդտեղ լիակատար ըմբռնում ունենք։ Այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քննարկվել է, թե ինչ ֆորմատներով պետք է լինի երկու երկրների իշխանությունների կամ կառավարության մարմինների համագործակցությունը։ «Հանդիպման մթնոլորտը շատ դրական էր։ , որը խոսում է հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի վերաբերյալ»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկու ե...

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:...

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հրապարակվել է նաև Փաշինյանի ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը: Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...

Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Կառավարության՝ այս տարվա վերջին նիստը, որը վարում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Օրակարգում 40 հարց է, որից 32-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:...

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարների հետ և քննարկել բոլոր խնդիրները։ «Belta»-ի փոխանցմամբ՝ գործակալության թղթակցին այս մասին ասել է Զասը։ «Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած պահի ես պատրաստ եմ մեկնել և հանդիպել նրա, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, քննարկել բոլոր հնարավոր հարցերն ու խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեության մեջ»,- ասել է նա։ Նշենք, որ բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:...

Խայտառակ եղաք նաեւ Դուք, պարոն քաղաքապետ (տեսանյութ)

«Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»։ Այսպես սկսեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթն այսօր՝ դեկտեմբերի 21-ի ավագանու նիստում։ «Երեք ամսվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում պետք է նշեմ, որ ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել ձեր աշխատանքից, քան իրականությունն է։ Ես, իհարկե, նման իլյուզիաներ չեմ ունեցել, որ կախարդական փայտիկով լուծվելու են բոլոր խնդիրները, բայց այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դուք լուծում չեք տվել»,-ասաց Սամսոնյանը։ Անի Սամսոնյանը նշեց, որ քաղաքապետին գրել է երկու նամակ և ստացել անհասկանալի պատասխաններ։ «Ավելի լավ է՝ չպատասխանեիք, պարո՛ն քաղաքապետ և մի տողով գրեիք՝ ես Ձեզ չեմ պատասխանում։ Առաջին նամակով ես խնդրել էի հանդիպում իմ, Ձեր, Կրթության և գիտության նախարարի և ա...

Վլադիմիր Պուտինը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն ու դաշնակիցը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն ու դաշնակիցը Հարավային Կովկասում: Այս մասին Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ: «Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է Հարավային Կովկասում»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ այնտեղ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Պուտինը փոքր-ինչ զարմացել է հարցի բնույթից՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններում որեւէ բան վերականգնելու խնդիր չկա: «Մենք չունենք որեւէ բան, ինչ քանդվել է եւ կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում եւ աշխարհում, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է ...

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույց․ ՈՒՂԻՂ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարության խոսնակ Աննա Նաղդալյան ճեպազրույցը ուղիղ միացմամբ:...