Հասարակություն

3 նշանակալից իրադարձություններ Հայաստան-Մոնակո հարաբերություններում

Այս տարին լի էր Հայաստանի և Մոնկաոյի միջև նշանակալից իրադարձություններով: 1.Հունիսին Մոնակոյի Արքեպիսկոպոս նորին գերազանցություն Բեռնարդ Բարսին հյուրընկալեց Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն նվիրաբերեց սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքար: Գորգ-խաչքարը այսուհետ իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում: Սա թերևս առաջին անգամ է, որ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյում: 2. Սեպտեմբերին Մոնակոյում տեղի ունեցան Հայաստանի օրերը՝ «ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO» խորագրով: Միջոցառման շրջանակում կայացավ բարեգործական համերգ «Opéra de Monte-Carlo, Salle Garnier» համերգասրահում աշխարհահռչակ օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի և աշխարհի լավագույն դաշնակահարուհիների ցանկում ընդգրկված Նարե Արղամ...

«INVEST ARMENIA 2019» աննախադեպ բիզնես ֆորում` 7 երկրների գործարարների մասնակցությամբ

Բոլոր նախադրյալները ստեղծվել են, որ 2019 թ. լինելու է տնտեսական ակտիվության տարի: Այդ մասին հաղորդում է Lurer.com-ը: Դրա շրջանակում BPA (Business Partners of Armenia) ընկերությունը մարտին կկազմակերպի աննախադեպ տնտեսական համաժողով՝ 7 երկրների խոշոր գործարարների մասնակցությամբ: Բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմով հետևել համաժողովին իրենց իսկ երկրներում և անմիջապես ուղղել իրենց հուզող հարցերը համապատասխան ոլորտների պատասախանատուներին և միաժամանակ հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց կողմից կատարվելիք ներդրումների մասին: Համաժողովին կներկայացվեն տարբեր ոլորտներից խոշոր ներդրումային առաջարկներ, ինչպես նաև կներկայացվի «INVEST ARMENIA» վիրտուալ հարթակը, որտեղ յուրանքանչյուր գործարար կկարողանա գտնել իրեն հետաք...

Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ մի խումբ զինծառայողների

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների: Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն ծառայության ընթացքում անհատույց բնակարան չստացած նախկին զինծառայողներին որպես պետական աջակցություն, բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրելու համար: Որոշմամբ նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ...

Հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը ամենուրեք, 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 31-ին և հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:...

Գավառ քաղաքում բնակիչները ճանապարհ են փակել

Գավառ քաղաքում բնակիչները ճանապարհ են փակել՝ պահանջելով Հացառատ համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանին ազատ արձակել, որը կալանավորված է։ Այդ մասին հայտնում է Armlur.am-ը։ Առաջին ատյանի դատարանը նրան ազատ է արձակել, սակայն վերաքննիչը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և նրա նկատմամբ կրկին կալանք է կիրառվել։ Բնակիչների հետ հանդիպման է գնացել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։...

Եղանակը Հայաստանում տոնական օրերին

Դեկտեմբերի 31-ին եւ Ամանորի առաջին օրը, այդ թվում՝ ամանորյա գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւելյան 3-8 մ/վրկ: «Հայպետհիդրոմետի» տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 31-ին Շիրակում եւ Արագածոտնի լեռներում գիշերը սպասվում է -10-15, ցերեկը՝ -5-8, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -5-8: Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, ինչպես նաեւ Սեւանա լճի ավազանում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -9-14, ցերեկը՝ -5-8, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -5-8: Դեկտեմբերի 31-ին օդերեւութաբանները Կոտայքի նախալեռներում կանխատեսում են գիշերը՝ -6-8, ցերեկը՝ -2-4, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -5-7, ցերեկը՝ -2-4: Դեկտեմբերի 31-ին Լոռիում գիշերը սպասվում է -10-14, ցերեկը՝ -3-6, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -3-6: Տավու...

Երևանի քաղաքապետարանը միացել է աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրին

Երևանի քաղաքապետարանը միացել է «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությամբ կազմակերպված «Recycle it» նախագծին, որի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագիրն իրականացվում է 2018 թվականից ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: Այս ծրագրով թափոնների տեսակավորում է իրականացվում արդեն Հայաստանի ավելի քան 80 կազմակերպություններում՝ ներառյալ 44 կրթական հաստատություններում (դպրոցներ, համալսարաններ, նախակրթական համալիրներ և այլն), մասնավոր ընկերություններում, միջազգային կազմակերպություններում, պետական հաստատություններում և բնակելի համալիրներում։ Ծրագրի շահ...

Մայրաքաղաքում գիշերվանից սկսվել են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքում գիշերվանից սկսվել են ձնամաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության ադմինիստրատիվ ղեկավար Արա Կարապետյանը հայտնեց, որ կեսգիշերից` 24:00-ից սկսած` կազմ-պատրաստ է եղել ամբողջ տեխնիկան` ձնամաքրման, հավաքման, աղցան, ինքնաթափ մեքենաները, ձեռքի շարժիչով աշխատող մեքենաները, որոնք օգտագործվում են մայթերը մաքրելու համար: Կարապետյանը նշեց, որ տեխնիկան հատկապես կենտրոնացված է Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ համայնքներում, որովհետև դա հյուսիսային հատվածն է, և ձյունն այնտեղ ավելի շուտ է սկսվել: «Սանիթեք»-ի ներկայացուցչի խոսքով`մայրաքաղաքում ձյան տեղումները սկսվել են ժամը 04:00-ից. այդ ժամից աշխատանքները սկսել են, ողջ տեխնիկան դուրս է բերվել, նաև հավելյալ տեխնիկա է օգտագործվում, որը չի պատկանում «Սանիթեք»-ին, բայց վերջինս ղեկավարում է այդ գործը...

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է

ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ (նոր սերնդի ՀԴՄ-ներ) չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Նշված ժամկետի հետ կա...

«ArMas»՝ հայկական լավագույն գինիների ժառանգություն

«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերությունը վերջին տարիներին նոր շունչ հաղորդեց հայկական գինեգործության ավանդույթներին: «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերությունը այն եզակի գինեգործական ընկերություններից է, որը ստեղծել է իր սեփական խաղողի այգիները, կառուցել ժամանակակից գինու գործարան՝ համապատասխան միջազգային ամենաբարձ չափանիշներին, ինչպես նաև յուրահատուկ դեգուստացիոն սրահ և հյուրատուն:Մասնակացելով համաշխարհային ցուցահանդեսներին և գինու փառատոններին միշտ արժանացել միջազգային գինեքննադատների բարձր գնահատականին և ստացել մի շարք մրցանակներ: Սեպտեմբերին կայացած «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» միջոցառման շրջանակում Մոնտե Կարլոյի Մետրոպոլ հյուրանոցում կազմակերպվեց հայկական բարձրորակ գինիների ցուցադրություն և համտես, որտեղ «Գոլդեն...

ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 40 մետր: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար Դիլիջանի ոլորաններում երթևեկո...

Կառավարությունը մի շարք ընկերությունների տրամադրել է հարկային ու մաքսային արտոնություններ

Կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան խաչատրյանը ներկայացրել է չզեկուցվող հարցերի շարք, որով նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել և մաքսատուրքից ազատել ՀՀ-ում ներդրումներ կատարող մի քանի ընկերությունների: Ըստ նախագծի՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ», «ՏԵՖՖԻ», «ԵՎՐՈ ՏՐԱԿ», «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ», «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ», «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ», «ՎԵԼՎԻՈ», «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ընկերությունների հայտերը հաստատվել են կառավարության կողմից: Միաժամանակ «Եղվարդի համալիր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքս...