booked.net
+C
Տնտեսություն

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է այսուհետ նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում

Հայաստանի համար կարևոր է հայկական կողմի ներկայացվածությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում, հայկական կողմը առաջարկում է այդ հարցը թողնել ընդհանուր օրակարգում։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն մարմնի նիստի ժամանակ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն իր խոսքում ընգծեց, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, և որ հայկական կողմը պատրաստ է Երևանում ընդունել այդ խորհրդի նիստերից մեկը։ «Հուսամ՝ մեկ տարի անց մենք կունենանք մեր տնտեսություններին ծառայող ավելի կոնսոլիդացված միություն»,-խոսքը եզրափակեց Փաշինյանը։...

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Խորհրդի մասնակիցները ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիա...

Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Քարոզարշավի շրջանակներում, հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ճշտելու ուղևորներին հուզող այն հարցը, թե երբ են ազատվելու գազելներից։ «Պարո՛ն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ երբ «Գազելներից» կազատվեն: Ի՞նչ ասեմ»,-ասաց Փաշինյանը։ Հեռախոսազրույցի ավարտից հետո Փաշինյանն ուղևորներին տեղեկացրեց, որ խնդիրը կլուծվի 3-4 տարում։ Փաշինյանին ուղևորները հետևյալ կերպ արձագանքեցին․ «Էսքան դիմացել ենք, մի քանի տարի էլ կդիմանանք»։...

ՀՀ հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ են եղել

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am): ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը քաղաքական պրոցեսների պատճառով ազգային ժողով կմտնի արդեն 2019 թվականին: Նախագիծը 15 օր կմնա վերոնշյալ կայքում, որից հետո արդեն ընտրական շրջանն է գալիս եւ արդեն մեխանիկորեն փոփոխությունները կարող են ընդունվել 2019 թվականի հունվարին, իսկ 6 ամիս անց այն արդեն ուժի մեջ կմտնի: Նախագծի նպատակն ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյան եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականցումն է, ինչ­պես նաեւ միկրոձեռնարկատիրության հա...

ՄԿՈՒ համակարգի զարգացումը կապահովի տնտեսության իրական աճ

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ աջակցությամբ, մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը, որն այսօր ներկայացվել է բոլոր շահառու խմբերին: Նախագծի ներկայացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին, միջազգային փորձագետներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ վերջին շ...

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 2-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում խախտվել են, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի նոյեմբերի 7-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ, հարուցվել է վարչական ...

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն արձագանքում է

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր վրդովմունքն է հայտնում նախօրեին մամուլում շրջանառվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի տեսանյութի առնչությամբ, որով անդրադարձ է արվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի անցյալին։ Ցավում ենք, որ պարոն Իոննիսյանն, ի հակառակ հանրությանը միայն «ճիշտը» ներկայացնելու և «ապատեղեկատվություն չտարածելու» խոստման, ներկայացնում է սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված եզրահանգումներ, որոնք, վերջինիս բնորոշ պրոֆեսիոնալիզիմի և էթիկայի կանոնների քաջատեղյալ լինելու հանգամանքը հաշվի չառնելու պարագայում, կարելի կլիներ վերագրել փաստերի մակերեսային ծանոթության և ոչ մասնագիտական մոտեցման կիրառման։ Հանրությանն իրապես օբյեկտիվ և ճշմ...

Գազաբաշխման համակարգում կորուստների ծավալը 2% է կազմում

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ասել է ԱԺ–ում մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցին ասեց, որ հանձնաժողովը միայն մեկ ամիս է, որ գործում է, բայց նրա գործունեությունը բավականին արդյունավետ է։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը կշարունակվի, քանի որ դեռ բազմաթիվ հարցեր կան ուսումնասիրելու։ «Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6.69 տոկոս են։ Սա շատ ավելի բարձր է, քան 2002-2016 թվականները գործող 5.37 տոկոսի։ 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի»,–նշել է Մելքումյանը։ Նա նաեւ նկատել է՝ գազաբաշխման համակարգում, որտեղ ավելի շատ կորուստներ պետք է լինեին, այդ կորուստների ծավալը...

Արփինե Հովհաննիսյան.Տեսնենք այսօր կհնչի 4-րդ տարբերակը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է այսպես կոչված՝ «խոպանչիներին հարկելու» նախագծին. «ՄԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միևնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։ • Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին, նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, և այսպիսի բան չկա։ • Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։ • Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախ...

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)

Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները: Կենտրոնական բանկից NEWS.am-ին հայտնում են, որ 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սեւակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: Նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ: Նշենք, որ Հայաստանում ազգային արժույթը՝ դրամը, շրջանառության մեջէ դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ից:...