Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. Նա նշեց` քննիչը տեղեկացրել է, որ անձնական գործեր ունի, ուստի չի կարող մնալ նիստին, և դատարանը հետաձգեց նիստը: Օրբելյանը հայտնեց, որ դատարանը հետաձգել է նիստը մինչև հունվարի 9-ի առավոտը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանները դատարանին խնդրել են ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկ...

Այսօր քննվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Նիստը քննվելու է դռնփակ: ՀՀ երկրորդ նախագահն, ամենայն հավանականությամբ, նիստին չի մասնակցի: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանները դատարանին խնդրել են ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում: Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից ան...

«Կոնվերս բանկ» ի մասնաճյուղից խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Պյոտր Ցիգանկովի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու վերաբերյալ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից Պ.Ցիգանկովը պահանջել և հափշտակել էր առանձնապես խոշոր չափերով գումար։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ձեռնա...

Մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Տավուշի մարզի 27-ամյա բնակիչ է կալանավորվել

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս մայր և որդի են: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն): Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառ...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ, որով վերաքննիչ ատյանն անփոփոխ է թողել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Պաշտպանական թիմը չի բացառվում, որ առանձին հայցով դիմեն դատարան` նախկին նախագահին գրավի դիմաց ազատելու պահանջով։ Նշենք,որ վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած և բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քնն...

Երևանում կինը դիտավորյալ բենզին է լցրել տղամարդու վրա և ցանկացել հրկիզել նրան

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 50 ամյա կնոջ: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 50 ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ հերթական անգամ վիճել է իր ծանոթի՝ Երևան քաղաքի 1963 թվականին ծնված տղամարդու հետ, որի ընթացքում Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեի հարակից տարածքում մոտենալով վերջինիս՝ իր մոտ գտնվող տարայի մեջ առկա բենզինը դիտավորությամբ լցրել է 55 ամյա տղամարդու մարմնի վրա և ...

Սիրիայի քաղաքացին վիրավորել և սպառնացել է նախարարության աշխատակիցներին

Երեւանում, դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին եւ սպառնում փայտով կոտրել ապակիները եւ այն լցնել աշխատակիցների վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի համայքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության առաջատար մասնագետներից մեկը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի, Երեւանում բնակվող Եղիա Ք.-ն իր եւ նախարարութան մի քանի աշխատակիցների հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքներ:...

Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց, հայտնում է Forrights.am-ը։ Դատարանը՝ հաշվի առնելով Մարուքյանի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտը ու միոպատիան, հենց դատարանի դահլիճից ազատեց նրան։ ՀՀ կառավարության N825 որոշման համաձայն՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռևմատոիդ արթրիտը և միոպատին անհամատեղելի են կալանքի հետ։...

Երևանի «Մելլաթ» բանկի վրա ավազակային հարձակման փորձ է կատարվել

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:...

ՀՀ դատախազությունը պահանջում է, որ Մանվել Գրիգորյանին դարձյալ վերցնեն կալանքի տակ

ՀՀ դատախազությունը պահանջում է, որ Մանվել Գրիգորյանին դարձյալ վերցնեն կալանքի տակ: ՀՀ գլխավոր դատախազն այսօր ցուցարարների հետ հանդիպմանն ասաց, որ վերաքննիչ բողոքը պատրաստման փուլում է: Ամեն ինչ անելու են, որ հենց այսօր բողոքը մտնի դատարան: «Որ պահին վերաքննիչ դատարանը նյութերը ստանա, երեք օրվա ընթացքում պետք է նշանակի նիստ և նիստի ընթացքում ստուգի առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը: Մեր բողոքը ներկայացնող դատախազները կմասնակցեն նիստին և կներկայացնեն հիմնավորումները, մնացածի մասին շատ թափանցիկ կիմանաք»,- ասել է դատախազը: Ըստ նրա՝ դատարանը հիմնվել է Մ. Գրիգորյանի հիվանդության փաստարկների վրա: «Ըստ էության, դատարանը ոչ թե կալանքի հիմքեր չի տեսել, այլ դատարանը գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին (նկատի ...

Քոչարյանի պաշտպանները մտադիր են դիմել ՄԻԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն ամբողջությամբ պատրաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան: Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած խախտումները ՄԻԵԴ-ում կստանան արժանի գնահատականներ», - ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատում անդրադարձ կա նաև ՀՔԾ պետի, ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումներին։...

Դավիթ Կիմի Բալայան, ահա այն դատավորը, ով փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը

Ֆեյսբուքյան օգտատեր Գուրգեն Ասատրյանը գրել է իր էջում. «Հայրն ինչ է, որ որդին էլ ինչ լինի... Դավիթ Կիմի Բալայան, ահա այն դատավորը ով փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն ու գրավի դիմաց վերջինիս ազատ արձակեց»: Հիշեցնեք, որ դատավորի եղբայրներից մեկը Տիգրան Բալայանը Նիդերլադներում ՀՀ դեսպանն է, իսկ մյուս եղբայրը Գաբրիել Բալայանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է:...