booked.net
+C
Կրթություն

Արայիկ Հարությունյան. Դպրոցական դասագրքերը կլինեն բջջային հավելվածի միջոցով

Դպրոցական դասագրքերն այսուհետ կսկսեն խոսել բջջային հավելվածի միջոցով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը հրապարակել է տեսանյութ, որտեղ Arloopa ծրագրի միջոցով մանրամասներ է ներկայացրել մտահղացման մասին: «Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու են իրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ պատմելու են և նորմալ արտահայտվելու, իսկ զորավարները պատմելու են իրենց արշավանքների մասին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:...

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի ուսուցչուհին հարվածել է աշակերտուհուն

Մոնթե Մելքոնյանի անվան N11 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com–ը։ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է դիմել 38-ամյա Դիաննա Ս.-ն և հայտնել, որ օրեր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկում ուսուցչուհի՝ նույն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Ա.-ն գրքով հարվածել է իր աղջկա՝ 10-ամյա Ս. Հ.-ի այտին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նույն օրը նմանատիպ ահազանգ է հնչեցրել նաև նույն համայնքի բնակիչ, 33-ամյա Վարդուհի Ե.-ն, ով հայտնել է, որ նույն ժամանակ Սուսաննա Ա.-ն գրքով հարվածել է իր աղջկա՝ 10-ամյա Էլեն Մ.-ի աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմու...

Կբարելավվեն երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է՝ բարելավել 17-ից 20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Նախագծի մեկնարկն ազդարարվել է Արարատի տարածաշրջանային քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: «21-րդ դարի աշխատաշուկայում առանց լրացուցիչ հմտությունների, մասնավորապես, լավ կամ գերազանց օտար լեզուների իմացության, աշխատանք գտնելու հնարավորությունը բավականին փոքրանում է: Բրիտանական խորհրդի հետ մեր համագործակցությունը կնպաստի այդ հմտությունների զարգացմանը»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: «Երիտասարդներին ան...

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կակտիվացնի գործատուների հետ կապը. Հովհաննես Հովհաննիսյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին: Փոխնախարարը նշել է, որ առանց Եվրոպական միության տեխնիկական և բովանդակային աջակցության` Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում հնարավոր չէր լինի իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ և ստանալ ցանկալի արդյունք: Նրա խոսքով` ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, ԵԿՀ-ի աջակցությամբ, մշակել է «Հայաստանում ԱՀՈՒ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն /ԱՀՈՒ/ առաջնահերթություն է դիտարկվում ՄԿՈՒ ոլորտում: Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ այս փաստա...

«Քո արվեստը դպրոցում». ընտրված արվեստագետներից յուրաքանչյուրը կայցելի 30 դպրոց

ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթության նախագիծը, որը դպրոցներում իրագործվող հերթական մշակութային ծրագիրն է: Նախագծի շրջանակում գրականության, կերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետներ կայցելեն Հայաստանի բոլոր պետական հանրակրթական դպրոցներ` աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը: Այդ նպատակով նախապես հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում արվեստագետները Մշակույթի նախարարություն են ներկայացվել արվեստի կրթության հեղինակային ծրագրեր: Երկու նախարարությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովն ընտրել է 50 ծրագիր: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է այցելի 30 դպրոց` յուրաքանչյուր մարզից և Երևանից ընտրելով ...

ՄԿՈՒ համակարգի զարգացումը կապահովի տնտեսության իրական աճ

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ աջակցությամբ, մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը, որն այսօր ներկայացվել է բոլոր շահառու խմբերին: Նախագծի ներկայացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին, միջազգային փորձագետներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ վերջին շ...