Մշակույթ

Լոնդոնում Արաբ հայտնի երգիչը կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը հայերենով

Արաբ հայտնի երգիչ Համզա Նամիրան Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը հայերենով: Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է Al-ArabyTV հեռուստաալիքը՝ այն վերնագրելով՝ «Հայկական ֆոլկլորի կախարդանքը Համզայի հետ»: Համզա Նամիրան եգիպտացի երգիչ և երաժիշտ է և մեծ ժողովրդականություն է վայելում Մերձավոր Արևելքում: Նրա ֆեյսբուքյան էջին հետևում է ավելի քան 5.7 մլն օգտատեր:...

Այսօր լեգենդար Լևոն Մալխասյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ջազի հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ և իսկական երևանցի Լևոն Մալխասյանի ծննդյան օրն է: Ի սրտե շնորհավորում ենք!!...

Վիեննայի հանդիսատեսը հիացավ հայկական մշակույթով (լուսանկար)

Հայ երաժիշտների փառահեղ ելույթը Վիեննայի հեղինակավոր Մուզիքֆերայն համերգասրահում Դեկտեմբերի 18-ին` Սուրբ Ծննդյան նախօրեին, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ծրագրով Վիեննայի հայտնի Մուզիքֆերայն համերգասրահում հանդես եկան աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, աշխարհի լավագույն դաշնակահարների ցանկում ընդգրկված դաշնակահարուհի Նարե Արղամանյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, ալտիստ Գայանե Միրզոյանը: Համերգին մասնակցեցին նաև հանրահայտ ջութակահար Յուրի Ռեվիչը, ճանաչված դաշնակահարուհի Դոնկա Անգաչևան և Գլիեր կվարտետը: Երեկոյի գլխավոր նպատակն էր օտարերկրյա հանդիսատեսին ծանոթացնել հայ դասական արվեստի հետ` ներկայացնելով հայ մշակույթը և երաժշտությունը: Լեփ-լեցուն դահլիճում Վիեննայի հուզված հանդիսատեսը հոտնկայս ծափողջյունների և բ...

Համազգային թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարն է Արման Նավասարդյանը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նավասարդյանն ասաց, որ ինքը ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով: «Վաղը թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ հանդիպում ենք ունենալու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և ներկայացնելու ենք թատրոնի հետագա ծրագրերը»,-շեշտեց նա: Թատրոնի ամբողջ ստեղծագործական կազմը դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնում, որ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Նավասարդյանին, ուստի որոշումը դերասանի համար անակնկալ չէր:...

Գողացել են ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի գերեզմանաքարը

Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակույթային հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։...

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս

«Ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը՝ անդրադառնալով թատրոնում շարունակվող գործադուլին եւ դրա հետեւանքներին․ «Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը... Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն ...

Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: Սուրեն Շահվերդյանը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին է։...

Հասմիկ Պապյանը կմասնակցի Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգին

Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ։ Մշակույթի նախարարության հաղորդմամբ, հանդիսատեսին կներկայացվի համերգային հարուստ ծրագիր, որին մասնակցում են` աշխարհահռչակ օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գևորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան), Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հ. Չեքիջյան), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...

Գեւորգ Պետրոսյան.Հայաստանում չկա կարգավորված եթերային պետական քաղաքականություն

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԱԺ նախընտրական քարոզչության շրջանում նաեւ անդրադարձել է Հայաստանում մշակույթի, իր ձեւակերպմամբ, ոչ գովելի վիճակին: Լրագրողների հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ մշակույթը դոփում է տեղում, իրական գործիչների մի մասը լքել է երկիրը, մյուս մասն էլ հնարավորություն չունի աշխատուժը ծառայեցնել հանուն երկրի ու ժողովրդի բարգավաճման: «Չեմ կարող չասել որպես հայ ընտանիքի ներկայացուցիչ, ղեկավար, որ առայժմ Հայաստանում չկա հստակ կարգավորված եթերային պետական քաղաքականություն եւ ցավոք սրտի այդ մշակութային արժեք կոչված, բայց թող կոպիտ չնչի, այդ աղբը մենք ստիպված ենք լինում ճաշակել մեր ընտանիքներում: Մենք պետք է անպայման հետամուտ լինենք, որ երեխայի դաստիարակությունը ապահովվի նաեւ պետական ...

Մատենադարանի տոմսերը կթանկանան

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի N 20 որոշմամբ սահմանվել է մուտքի և բացատրության տոմսերի հետևյալ գնացուցակը. - Ընդհանուր այցելությունների համար 1500 դրամ - Աշակերտների համար 200 դրամ - Ուսանողների համար (ուսանողական տոմսով) 300 դրամ - Բացատրություն հայերենով 3000 դրամ - 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, լեհերենով) 3000 դրամ 11 եվ ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն) 5000 դրամ -Նկարահանումներ (առանց լույսի) 2500 դրամ Անվճար այցելության արտոնություն. *Հատուկ դպրոցների սաների, թոշակառուների, զինծառայողների, Արցախի ազատամարտի մասնակիցների, զոհված ազատամարտ...

Մակունցը՝ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Օպերայի շենքում չկազմակերպելու պատճառների մասին

Երեկվանից գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են այն հանգամանքը, որ Մշակույթի նախարարությունը մերժել է երիտասարդ արտիստի հոգեհանգիստի արարողությունը կազմակերպել Օպերայի շենքում: Լիլիթ Մակունցն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին. «Վահագնի վթարի մասին հենց նույն օրը ինձ տեղեկացրել է պարոն Օրբելյանը, ես էլ անմիջապես շտապել եմ հիվանդանոց, որպեսզի տեսնեմ՝ ինչ է հնարավոր անել նրա կյանքը փրկելու համար, կապ եմ հաստատել նաև Առողջապահության նախարարի հետ։ Մեզ դիմել են երեկ չէ առաջին օրը՝ ժամը 17:00-ի հատվածում, որպեսզի հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի հոգեհանգիստ Օպերայում: Երեկ մեր աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը մեկնաբանել է, որ դա ոչ թե եղել է մերժում, այլ՝ պ...

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգային ծրագրով: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով ծնունդով գյումրեցի երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում: Համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: 1988-ի դեկտեմբերի 7-ին Մուրադը թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ: «Արտերկրում բազմաթիվ եկեղեցիներում եմ երգել ու միշտ երազել եմ մենահամերգով ներկայանալ նաև այն եկեղեցում, որտեղի բույրը մանուկ հասակից առ այսօր հիշում եմ ու կարոտում: Դեկտեմբերի 7-ի համերգին երգեհոնով ինձ կնվագակցի Հարություն Թագվորյանը»,-ասաց Ադամ Բարրոն: Ծրագրում ընդգրկված են հայ և եվրոպացի կոմպո...