booked.net
+C
Սպորտ

Մեսութ Օզիլը բաց կթողնի «Արսենալ»-ի հաջորդ խաղը

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը բաց կթողնի «զինագործների» հաջորդ հանդիպումը: Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արսենալ»-ը պետք է խաղա «Հադերսֆիլդի» դեմ: Հենց այս հանդիպմանը չի մասնակցի «զինագործների» կիսապաշտպանը:...

Nike-ը թողարկել է նոր խաղակոշիկներ

Nike-ը թողարկել է խաղակոշիկները` նվիրված 2018թ-ի լավագույն ֆուտբոլիստների` Լուկա Մոդրիչին, ով արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, և Կիլիան Մբապեին, ով ճանաչվեց աշխարհի լավագույն երիտասարդ խաղացող: FootyHeadlines-ի տեղեկություններով միայն 1500 խաղակոշիկ: Նոր Mercurial Vapor XII-ը արծաթագույնն է, որի վրա ոսկեգույնով նշված է M տառը:...

Հայտնի է Արամ Ավագյանի ու Նարեկ Աբգարյանի մարտի օրը

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կայանալիք պրոֆեիսոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաեւ Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի մամուլի ծառայությունը: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ կմրցեն Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ: Ավագյանն իր 10-րդ մենամարտում ուժերը կփորձի Բեկսուլթան Ռաուշանովի հետ, իսկ Աբգարյանի մրցակիցը կլինի Շահզոդբեկ Շարոբիդինովը: Այս մենամարարտը 12-րդն է Աբգարյանի համար: Մինչ այս անկացրած մենամարտերում մեր բռնցքամարտիկները պարտություն չեն կրել:...

Լուկա Մոդրիչը` «Ոսկե գնդակ» -ի դափնեկիր

Մադրիդի «Ռեալ»-ի ու Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին: Սա խորվաթ ֆուտբոլիստի կարիերայի առաջին «Ոսկե գնդակ»-ն է: 2-ոդ տեղը գրավեց Կրիշտիանու Ռոնալդուն, 3-րդ` Անտուան Գրիզմանը, 4-րդ տեղը` Կլիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին եզրափակեց հնգյակը:...

Հայաստանի շախմատի պատանեկան թիմը գրանցում է հաջողություններ համաշխարհային Օլիմպիադայում

Շախմատի Հայաստանի պատանեկան թիմը շարունակում է ելույթները համաշխարային Օլիմպիադայում: Թուրքիայում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին՝ 8-րդ տուրում, մրցեց ԱՄՆ ընտրանու հետ: Հայաստանի ընտրանին գերազանցեց մրցակցին 1-3 հաշվով: Այժմ Հայաստանը 10 միավորով մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է:...

Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը 7 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Դավթյանը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկերի, ազատ վարժություններում, նժույգթափերում և զուգափայտում: Բազմամարտում և օղակների վարժությունում նա արծաթե մեդալակիր է դարձել, իսկ ահա պտտաձողի վրա նվաճել է բրոնզե մեդալ: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Արթուր Թովմասյանը, ոսկե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում:...

2018թ.-ի լավագույն ակումբային մարզիչ է Զինեդին Զիդանը

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ասոցիացիան (IFFHS) հրապարակել է ակումբային մարզիչների լավագույնների ցանկը: 2018թ.-ի լավագույն ակումբային մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով ստացել է 296 միավոր: Երկորդ տեղում Յուրգեն Կլոպն է («Լիվերպուլ», 109 միավոր), երրորդում` Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», 105): Հնգյակում են նաև Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո», 48) և Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս», 33): 2018թ-ին «Ռեալ»-ը, Զիդանի գլխավորությամբ, երրորդ անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Ֆրանսիացին դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին մարզիչը, ով այս մրցաշարը երեք անգամ անընդմեջ հաղթել է:...

Եվրոպա լիգա. հայտնի է փլեյ-օֆֆի 16 մասնակից

Եվրոպա լիգայի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ հայտնի է դարձել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի 16 մասնակից: Ավելի վաղ հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել «Բայերը» (Գերմանիա), «Ցյուրիխը» (Շվեյցարիա), Զագրեբի «Դինամոն» (Խորվաթիա), «Արսենալը» (Անգլիա), «Չելսին» (Անգլիա), «Այնտրախտը» (Գերմանիա) և «Լացիոն» (Իտալիա): Հինգշաբթի` խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո, նրանց են միացել են Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը», «Բետիսը» (Իսպանիա), «Ֆեներբահչեն» (Թուրքիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա), «Ռեդ Բուլ Զալցբուրգը» (Ավստրիա) և Կիևի «Դինամոն» (Ուկրաինա): Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Չեմպիոնների լիգայի երեք ներկայացուցիչ, որոնք խմբային փուլի 5-րդ տուրից հետո ապահովել են իրենց մասնակցությունը Եվրոպա լիգայի գարնանային հատվածին: Դրանք են «Բրյուգեն» (Բել...

Հայաստանի հավաքականը` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը 1222 միավորով կրկին 101-րդ տեղում է: Լավագույն տասնյակում են Բելգիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Խորվաթիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Իսպանիան ու Դանիան:...

Թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ավտոմեքենան

Երեւանում նախօրեին թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մեքենան։ Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am–ին հայտնեցին, որ նոյեմբերի 28–ին ժամը 12։00–ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 27-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Կոմիտաս պողոտայում կայանված Porsche Cayenne մեքենայի լուսարձակները։...

Յուրա Մովսիսյանը հեռացել է «Չիկագո Ֆայեր»-ից

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի շարունակի խաղալ Չիկագոյում: ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր»-ը խզել է պայմանագիրը մի շարք ֆուտբոլիստների` այդ թվում՝ Յուրա Մովսիսյանի հետ: Այժմ Մովսիսյանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում է: Նա «Չիկագո Ֆայեր» էր տեղափոխվել ընթացիկ տարվա սեպտեմբերին:...

Երեւանում տեղի կունենա վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու առաջնության ընտրական մրցաշարը

Երեւանում դեկտեմբերի 13-ին կմեկնարկի վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը: Կմասնակցեն տղաների Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Լեհաստանի եւ Հայաստանի հավաքականները, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը: Թիմերը կբաժանվեն երկու ենթախմբերի: Հայկական թիմն ընդգրկվել է առաջին ենթախմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի ու Լիտվայի թիմերի հետ: Հայ վոլեյբոլիստներն օրերս Թբիլիսիում ընկերական խաղեր են անցկացրել տեղի չորս թիմերի հետ, որոնցից երեքին հաղթել են:...