Ուղիղ խոսք

Ֆելիքս Ցոլակյան. Անցնող տարին մեր երկրի պատմության մեջ կմնա որպես ազգային համախմբման և զարթոնքի ժամանակաշրջան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի տոների առթիվ: «Հարգելի՛ գործընկերներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ: Տարեմուտը լավ առիթ է արժևորելու ձեռք բերվածը, գնահատելու անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշելու հաջորդող տարիների անելիքները: Անցնող տարին մեր երկրի պատմության մեջ կմնա որպես ազգային համախմբման և զարթոնքի ժամանակաշրջան, ինչը բացառիկ նվաճում է մեր ժողովրդի համար: Ամանորից մենք ակնկալում ենք առաջին հերթին դրական փոփոխություններ մեր երկրի ու մեր ժողովրդ...

Ադրբեջանի հերթական զառանցանքը

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Ադիբեկյանը իր էջում հրապարակել է այս լուսանկարը: Արցախի «Բաբոն ու Դեդոն» խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանի իսկական անվանումը «Մենք ենք, մեր սարերն» է, չնայած արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»։ Թվում է թե ազգային տարազ հագած տատը և պապը կառչած են բլրի գագաթին, ինչը խորհրդանշում է ղարաբաղցիների կապվածությունը հայրենի հողին: Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև «Երկարակյացների հուշարձան»: Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես։ Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսո...

Թևան Պողոսյան. Առաջին ձյունը լավ տրամադրություն ու բարություն է տարածում

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: « »,- գրել է Թևան Պողոսյանը:...

Նիկոլ Փաշինյան.Մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով խոսել է մոսկովյան այցի մասին․ «Ընդհանուր առմամբ, երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ քննարկեցինք։ Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Կարող եմ արձանագրել, որ այդտեղ լիակատար ըմբռնում ունենք։ Այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քննարկվել է, թե ինչ ֆորմատներով պետք է լինի երկու երկրների իշխանությունների կամ կառավարության մարմինների համագործակցությունը։ «Հանդիպման մթնոլորտը շատ դրական էր։ , որը խոսում է հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի վերաբերյալ»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկու ե...

Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է ֆիթնես ակումբում VIP փաթեթ ունենալու մասին

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ֆիթնես ակումբում օգտվում է 1 մլն դրամը գերազանցող փաթեթից: «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Գոլդս Ջիմ» համալիրի կողմից ինձ մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ՝ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի առնչությամբ՝ հրապարակում եմ պայմանագրի համապատասխան էջը, որտեղ նշված է տարեկան փաթեթի գինը։ Չգիտեմ, թե ինչ փաթեթից է օգտվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն իմ փաթեթի արժեքն է 270.000 հազար դրամ ( գրվել էր այս թիվը շուրջ 5 անգամ գերազանցող գումար)»,- գրել է նա։...

Նիկոլ Փաշինյանը ինքնաթիռից լուսանկար է հրապարակել (լուսանկար)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը` կից հրապարակելով լուսանկար` ինքնաթիռից: «Գնացինք Մոսկվա:)»,- գրել է ՀՀ վարչապետը:...

Հովհաննես Ազոյան. Հով ջան ողջույն Նիկոլն է, արի տեր կանգնենք մեր ժողովրդին

Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաց նամակ բոլորին…))) այս նամակը բոլորի համար է, որը բազմիցս գրել եմ գլխումս ու չեմ հրապարակել. այժմ հրապարակում եմ, որովհետև այլևս չեմ տեսնում հեղափոխությանը վնաս հասցնելու վտանգ, բայց մինչ այդ ներկայացնում եմ վերջին հարցազրույցս...............................Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել: Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Ազոյանն ասաց, որ իր մտադրությունները չեն փոխվել, սակայն ՔՊ-ից դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Դերասանը նշեց, որ որոշել է քաղաքականություն մտնել եւ շատ լուրջ նպատակներ ունի: «Ուղիղ տասը տարի է՝ ինչ զբաղվում եմ հասարակա...

Նիկոլ Փաշինյան. Հուլիսից հետո բանկերն ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հուլիսից հետո բանկերն ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել: «Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է: Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»:...

Նիկոլ Փաշինյան.2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարեւոր ցուցանիշ է: Կարեւոր է նաեւ արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որեւէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի եւ խստագույն պատասխանատվության»:...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նոր ռեկտոր ունի: Այս մասին տեղեկացանք համալսարանի ֆեյսբուքյան էջից: «ՀԱԱՀ Խորհրդի 27 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկեցին Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, ինչպես նորընտիր ռեկտորը նշեց, մի քանի տարի անց ունենալու ենք մեր երազանքների համալսարանը»,- գրված է ՀԱԱՀ-ի էջում: Վարդան Ուռուտյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այս տարվա հուլիսի 31-ին՝ նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրաժարականից հետո:...

Անի Սամսոնյանի 7 առաջարկներից 6-ը ընդունվել են

«Լույս» դաշինքի կողմից ավագանի ընտրված Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացրել է առաջարկները 2019 թվականի Երևան քաղաքի զարգացման ծրագրում և բյուջեում ներառելու համար և ստացել պատասխանները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև: «1․ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան h. 10 շենքի 1-ին, 2-րդ մուտքերի վերկանգնման-ամրացման աշխատանքների իրականացում։ Առաջարկն ընդունվել է։ Արզումանյան 10 շենքը ֆիզիկապես և բարոյապես մաշված է, ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան։ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվում է ներդրումային ծրագիր՝ համայնք-մասնավոր համագործակցությամբ նոր բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Սակայն շենքի սեյսմիկ վիճակի վատթարացման պարագայում կքննարկվի ...

Նիկոլ Փաշինյան անդրադարձել է սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերին

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերի մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստն այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ: Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին: Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դ...