booked.net
+C
Միջազգային

Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն է սահմանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, այս մասին հայտնել է RIA novosti-ն: Ըստ Մակրոնի՝ մարդկանց զայրույթն արդարացի է, բայց ոչինչ չի կարող արդարացնել բռնությունները իրավապահների նկատմամբ, վանդալիզմի համատարած դրսևորումները: «Մեր ազատությունը գոյություն ունի միայն այն բանի շնորհիվ, որ յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր կարծիքը, որը ոչ բոլորն են կիսում, սակայն դրա հետ մեկտեղ ոչ ոք չի վախենա, այնուամենայնիվ, արտահայտել այն»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայում բողոքի ակցիայի մասնակիցները 25 պահանջ են ներկայացրել կառավարությանը։ Նրանք պահանջում են հարկային ոլորտի բարեփոխումներ կատարել, արգելել քաղաքացու կարողությունից գանձվող 25%-ից բարձր հարկերը, 40%-ով բարձրաց...

Դոնալդ Թրամփը համաձայնել է 2019 թվականի պաշտպանական բյուջեն մեծացնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 2019 թվականի պաշտպանական բյուջեն մեծացնել 33 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 750 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ Թրամփը որոշել է մեծացնել ռազմական կարիքների համար ծախսերը՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի պաշտպանական հարցերով կոմիտեների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ Օգոստոսի 1-ին Սենատն ընդունել էր 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն՝ 717 մլրդ դոլար ծավալով։ Դրանից 250 մլն դոլարը ծրագրվում է տրամադրել Ուկրաինային՝ պետության պաշտպանունակության ամրապնդմանն աջակցելու համար։...

Իսպանիայում Սանտա Կլաուսները դուրս են եկել փողոցներ

Իսպանիայի մայրաքաղաքում հազարավոր Սանտա Կլաուսներ դուրս են եկել փողոցներ՝ վազքի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Սանտաները կարմիր հագուստներով և գլխարկներով վազել են մոտ 5 կմ տարածք: Ճանապարհին նրանց ուղեկցել են էլֆերը՝ երեխաները կանաչ հագուստներով: Ընդհանուր առմամբ, վազքին մասնակցել է մոտ 7 հազար մարդ: Վազքի նպատակն է հավաքել գումար Intheos ֆոնդի համար, որը զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությամբ և այս բնագավառում բժշկության վերջին ձեռքբերումների հասանելիության ապահովմամբ:...

Թուրքիայի դատախազությունը պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնյաների

Ստամբուլի գլխավոր դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի խորհրդականին և երկրի հետախուզության պետի նախկին տեղակալին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի խորհրդական Սաուդ ալ Քահթանին գլխավորել է ընդդիմադիր լրագրողի սպանությունն իրականացրած 18 հոգանոց հանցավոր խումբը: Սաուդյան Արաբիայի հետախուզության պետի նախկին տեղակալ գեներալ Ահմեդ ալ Ասիրին էլ այն անձն է, ով իր երկրի իշխանությունների կողմից մեղադրվում է լրագրողի սպանության համար: Սաուդյան Արաբիայի իշխանությունների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Խաշոկջիի սպանությունը տեղի է ունեցել հենց Ալ Ասիրիի ...

Սիցիլիայում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ

Սիցիլիայի Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացրել Է ընդգրկուն հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլուխը՝ Սետիմինո Մինեոն: Այդ մասին հայտնել են Պալերմոյի հետաքննչական մարմինների ներկայացուցիչները: Հետաքննության տվյալներով՝ հենց 80 ամյա այդ «ոսկերիչն» Է ցմահ բանտարկության դատապարտված մաֆիայի պարագլուխ Տոտո Ռիինայի՝ 2017 թվականի նոյեմբերին մահվանից հետո «Կոզա նոստրայի» մյուս բոսսերից լիազորություններ ստացել Պալերմոյում ղեկավարելու լեգենդար հանցավոր կազմակերպությունը: Ձերբակալությունները կատարվել են Պալերմոյի կարաբինավորների հատուկ ստորաբաժանման կողմից երկարատեւ հետաքննության արդյունքներով: Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք...

Ջորջ Բուշի մահից հետո նրա շունը չի հեռանում դագաղի կողքից

Ինչպես տեղեկացնում է life.ru կայքը, ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի մահից հետո նրա հավատարիմ շունը չի հեռանում տիրոջ դագաղի կողքից: Շան անունը Սալլի է,նա ունի ինստագրամում իր անձնական էջը. այնտեղ հրապարակվել է լուսանկար, որտեղ Սալլին պառկած է Բուշի դագաղի կողքին: Շունը եղել է օգնական և լավ ընկեր 94-ամյա Բուշի համար, սկսած այս տարվա սկզբից, երբ մահացավ Բուշի կինը:...

Մոսկվայում կսահմանափակվի ալկոհոլային խմիչքների վաճառքը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ամանորյա տոնակատարությունների վայրերում կսահմանափակվի ալկոհոլային խմիչքների վաճառքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մոսկվայի տարածքային անվտանգության ու հակակոռուպցիոն դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չերնիկովը նշել է, որ որոշումն արդեն ավանդական բնույթ ունի: «Դա արդեն ոչ մեկի մոտ զարմանք չի առաջացնում: Մարդիկ սովորել են, որ այն վայրերում, ուր մասսայական միջոցառումներ են, ալկոհոլ չի վաճառվում»,- ասել է նա՝ նշելով, որ խնդրի առնչությամբ որևէ անհանգստություն չկա:...

նախապատրաստել է հարձակում Դոնալդ Թրամփի դեմ

ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչը խոստովանել է, որ նախապատրաստել է հարձակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Ըստ հրապարակման, նա մտադիր է եղել շուռ տալ նախագահական լիմուզինը՝ գողացված բեռնամբարձիչի միջոցով։ Ենթադրյալ հանցագործը իր արարքը պլանավորել է անցյալ տարվա սեպտեմբերից։ Այդ ժամանակ էլ Թրամփը այցելել է Մանդանի նավթավերամշակման գործարան՝ հարկային բարեփոխումները քննարկելու համար։...

Միխայիլ Սաhակաշվիլին հայտարարել է հայրենիք վերադառնալու պատրաստակամության մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաhակաշվիլին հայտարարել է հայրենիք վերադառնալու պատրաստակամության մասին, եթե ընդդիմությունը նրան կանչի։ Սաակաշվիլին այս մասին հայտարարել է Թբիլիսում «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր շարժմանը հասցեագրված իր ուղերձում: Գրում է sputnik-georgia.ru-ն։ Նշենք, որ ընդդիմադիր ուժը չի ընդունում նոյեմբերի 28-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Նիդերլանդներից հղված տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ «չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները»՝ ընդգծելով, որ աջակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին: Նա նաև նշել է, որ պատրաստ է վերադառնալ, եթե դրա անհրաժեշտություն լինի․ «Հենց որ իմ կարիքը լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ ...

Քաոսային իրավիճակ Փարիզում (լուսանկար)

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիա է իրականացվել։ Ակցիայի շրջանակում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Գործողությունների հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից 6-ը իրավապահ համակարգի ներկայացուցիչներ են: Տուժել է նաև մեկ լրագրող՝ RT-ի ներկայացուցիչ Լյուկա Լեժեն, ում ռետինե փամփուշտ է դիպչել: Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Փարիզում տիրող քաոսային իրավիճակից:...

Մարս մոլորակի վրա փայլուն անհայտ առարկա է հայտնաբերվել

ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերևույթին հայտնաբերել է փայլուն բնակտորին նմանվող առարկա: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի կայքում: «Փոքր Կոլոնսի» անվանումը ստացած անհայտ ծագմամբ առարկան, ըստ գիտնականների, կարող է լինել նաև երկնաքար: Այդուհանդերձ, անհրաժեշտ է քիմիական անալիզ՝ պարզելու դրա էությունը: Curiosity-ն ՆԱՍԱ-ի կողմից Կարմիր մոլորակ ուղարկված 4-րդ մարսագնացն է: Այն Մարսի վրա վայրէջք էր կատարել 2012 թվականի օգոստոսին: Այս ընթացքում մարսագնացը հաջողությամբ կատարել է իր առջև դրված բոլոր հանձնարարությունները:...

Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը

94 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը։ Այդ մասին տեղեկացրել է նրա ընտանիքը։ Այս մասին հայտնում է BBC -ին։ Ջորջ Բուշ կրտսերը եղել է ԱՄՆ-ի 41-րդ նախագահը, երկու ժամկետով՝ 1989-ին, և 1993թվականին։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։...