Կռունկն ընկնում է աշխատողների վրա. տեսանյութ



Հնդկաստանի նավաշինարանում աշխատողների վրա կռունկի անկման պահը տեսանկարահանվել է։ Օգոստոսի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է 11 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել Անդհրա-Պրադեշ նահանգի Վիշակհապատնամ քաղաքում՝ 70 տոննա քաշով կռունկի մոնտաժման ժամանակ, որին մոտ 2 տասնյակ մարդ է մասնակցել։
Եվս 5 աշխատողներ վնասվածքներ են ստացել։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։