Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է հայկական համայնքի կազմակերպած հավաքին՝ իր աջակցությունը հայտնելով Հայոց բանակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամը ելույթի ընթացքում շեշտել է, որ Արցախը Հայաստանն է, և այն, ինչ արվում է Թուրքիայի կողմից, պատասխան է ստանալու:
«Մենք Հայաստան չունենք ինչ-որ մեկին տալու, մենք Արցախ չունենք ինչ-որ մեկին տալու»,- ասել է Աբրահամը: