Աֆղանստանի արևելքում՝ Ջելալաբադում, բանտի դարպասների մոտ ականապատված մեքենա է պայթել։ Զոհվել է 5, վիրավորվել՝ 42 մարդ։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։
Նշվում է, որ պայթյունից հետո մի քանի զինյալներ ներխուժել են ուղղիչ հաստատության հարկերից մեկը, փոխհրաձգություն է սկսվել։ Բախումները շարունակվել են ողջ գիշեր, պայթյունի ձայներ են լսվել։ Փոխհրաձգության ընթացքում ուժայինները ոչնչացրել են 3 զինյալի։
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը կայուն է։