ԼՂ-ում հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը ընդգծել են ՌԴ և ԵՄ արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: