Ադրբեջանը վարձկանների և ահաբեկիչների հետ համագործակցում են դեռևս 1990-ականներից

Ադրբեջանը վարձկանների և ահաբեկիչների հետ համագործակցում է դեռևս 1990-ականներից. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը: Նա ցույց է տվել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովի ստորագրությամբ մի փաստաթուղթ, համաձայն որի` 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամաս և մասնակցում մարտական գործողություններին:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով` ահաբեկիչների ներգրավումը տարածաշրջան ոչ միայն մեզ է սպառնում, այլ նաեւ տարածաշրջանի բոլոր երկրներին: