Պայքար հրդեհների դեմ. Կալիֆոռնիա

Արդեն երրորդ օրն է՝ Կալիֆոռնիայում մասշտաբային հրդեհ է մոլեգնում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ամերիկյան նահանգը հուլիսի 31-ից հայտնվել է կրակի ճիրաններում։ Աղետի գոտուց տարհանվել է մոտ 8000 մարդ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Անտառային հրդեհը տարածվել է մոտ 5 հեկտար տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 375 փրկարար, ավիատեխնիկա։ Աշխատանքներին խոչընդոտում են քամին և սաստիկ շոգը։ Ցերեկը նահանգում օդի ջերմաստիճանը հասնում է 41 աստիճանի։