Պուտինը քննարկել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև երկխոսության հարցեր ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման (ՀԶՀԿ) և սահմանափակման մասին պայմանագրի խնդրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայի շուրջ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։

«Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց ՀԶՀԿ վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսության թեման … Համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքերով՝ «խորհրդաժողովի մասնակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ»: Խոսակցություն է եղել նաև Ռուսաստանի ներքին օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ:

Բացի Լավրովից, խորհրդաժողովին մասնակցել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։