Բանկերը կներեն մարտերում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումն այսօր ավելի ուշ կկազմակերպվի:

Առաջարկվում է բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն տալ առանց որևէ հարկային հետևանքի ներել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Այն խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դիմեց նաև բանկերին` հայտարարելով, որ պետք է մեխանիզմներ գտնել, որպեսզի առաջնագծում գտնվող մարդկանց ընտանիքները չմնան բանկային պատավորությունների բեռի տակ: