Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել իր դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Արժևորման միտում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տնտեսության մեջ նոր հեղափոխություն» հայտարարությունից, ինչպես նաև կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու մասին հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը վերջին մեկ շաբաթում բարելավվել են:

2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, այս շաբաթ սահմանվել է վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքը՝ 6.9979:

Թուրքիայի կենտրոնական բանկը նոր դրամական քաղաքականության ֆոնին նախատեսում է 2023թ. 1 դոլարի նկատմամբ սահմանվող փոխարժեքը հասցնել 5 լիրայի: