Ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը․ թուրքագետ

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջան անունը կրող արհեստածին պետությունում այդպես էլ չեն կարողանում հասկանալ և ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հիմա էլ պնդում են, որ իրենց գեներալը ոչնչացվել է առաջնագծից 31 կմ հեռավորության վրա, ինչ-որ դավադրության արդյունքում։ Այսօր արդեն Ադրբեջանի ՊՆ-ն է ստիպված հայտարարությամբ հանդես եկել և պնդել, որ Հաշիմովը եղել է խրամատում՝ զինվորի կողքին։

Ադրբեջանի ՊՆ-ն վախենում է ճշմարտությունն ասելուց։ Պարզից էլ պարզ է, որ գեներալը չէր կարող լինել խրամատում, նա կա՛մ պետք ա A կետից տեղաշարժվեր B կետ և այդ ընթացքում ոչնչացվեր, կա՛մ էլ պարզապես մենք խոցել ենք հրամանատարական կետը, որտեղ եղել են գեներալն ու գնդապետը։ Ամեն դեպքում, մեզ համար կարևորն արդյունքն է, թող իրենք որոշեն, թե ինչպես, ոնց»։