Ցուցարարները հավկիթներ են նետել ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի վրա

Հանրահավաքի մասնակիցները քայլերթը մի քանի րոպեով դադարեցրին և հավկիթներ նետեցին ՀՔԾ շենքի ուղղությամբ:
Այդ ժամանակ բարձրախոսով ելույթ էր ունենում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ապա ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը բարձրախոսով հորդորեց դադարեցնել հավկիթներ նետելը և քայլերթը շարունակվեց: