Եղիսաբեթ Երկրորդն իր շնիկներին կոչել է հորեղբոր և սիրելի լճի անուններով

Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի Կորգի ցեղատեսակի շների անունները:

Շնիկներից մեկին կոչել են Ֆերգյուս՝ ի պատիվ Էլիզաբեթ Երկրորդի հորեղբոր Ֆերգյուս Բոուզ-Լայոնի, որը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմում: Երկրորդ կորգին ստացել է Միք մականունը. դա այն լճի անունն է, որի շուրջ թագուհին սիրում է քայլել, գրում է The Sun- ը:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը գնել էր երկու կորգի ցեղատեսակի շնիկ, որոնցից մեկի համար վճարվել է 2,6 հազար ֆունտ (մոտ 3700 դոլար)։

Աղբյուրը՝ www.shantnews.am