Ավտովթար Արարատի մարզում. shamshyan.com

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 55-ամյա Արմեն Հ.-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Վթարի հետևանքով վարորդ Արմեն Հ.-ն վթարի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողերը: Փաստի առթիվ նյութեր են նախաատրաստվում: Վթարի մասին տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբ։