Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստվում է վարույթ հարուցել՝ պարզելու ձվի թանկացման պատճառը:

ՏՄՊՊՀ-ն պատրաստվում է ձվի թանկացման պատճառը պարզելու նպատակով վարույթ հարուցել:
Կառույցում կասկածներ ունեն, որ ոլորտի խաղացողները խախտել են մրցակցային պայմանները: Մասնավորապես՝ կատարվել են մեծածավալ գնումներ՝ վերավաճառելու նպատակով:

Այժմ ձվի գինը երևանյան խանութներում 80-100 դրամ է: Հակամոնոպոլ մարմնի ղեկավար Գեղամ Գևորգյանը քաղաքացիներին հորդորում է ավելորդ գնումներ չկատարել:

Ավելի վաղ կառույցը տուգանել էր հակամրցակցային կանոնները խախտած 7 խոշոր ընկերության:

«Վաղը վարույթ կհարուցվի արդեն ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ՝ արդյո՞ք դեֆիցիտ կա, թե՞ արհեստական է, արդյո՞ք միջնորդ կազմակերպությունն է այդ դեֆիցիտը ստեղծում, արդյո՞ք կա հակամրցակցային համաձայնություն, թե՞ կա գերիշխող դիրքի չարաշահում: Եվ արդյո՞ք գնային բարձրացումն օբյեկտիվ է, որովհետև մենք սկզբնական էտապում նշել էինք՝ գնային բարձրացումներն օբյեկտիվ կլինեն կերի ներմուծման արդյունքում, քանի որ թանկացել է, բայց գնահատել՝ արդյո՞ք համաչափ են, թե՞ ոչ, մեզ պետք է վարույթ»,- ասել է Գևորգյանը: