Դանակահարության նոր դեպք Խարբերդում: Ոստիկանները պարզել են մանրամասները

Մարտի 26-ի երեկոյան Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Նոր Խարբերդ գյուղում վիճել է մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել է իրեն:
Դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ Մասիսի բաժնի քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին։ Օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Նոր Խարբերդի խանութներից մեկի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 26-ամյա մի բնակիչ։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին նա ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանեց կատարածը։
Դեպքի վայրի զննության ընթացքում նա ներկայացրել է նաև դանակը։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: