Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 2-ին

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. ապրիլի 2-ին՝ ժամը 18։00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում ապրիլի 3-ին՝ ժամը 13։00-ին: