Գործարար Երվանդ Թարվերդյանը Պատրաստվում Է Իր Փորձն ՈՒ Գիտելիքը Ներդնել Պետականաշինության Մեջ

Հաջողակ և խոշոր գործարար Երվանդ Թարվերդյանը հանդիսանաում է մի շարք խոշոր ընկերությունների համահիմնադիր:
Այժմ պետությանը ծառայելու առաքելությունն իր ուսերին վերցնելու համար նա հիմնել է «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, որի նպատակը ամուր, անվտանգ, կայուն և բարգավաճ հայրենիք ստեղծելն է: «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է ազգային գաղափարախոսության շուրջ՝ ազգի գերագույն շահերը սպասարկելու համար:
Երվանդ Թարվերդյանը հիմնել է «Արարատ» սննդի կոմբինատ»-ը, «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Հայաստան ոգելից խմիչքներ ներմուծող ամենախոշոր ընկերությունը և նա նաև «Պահածոների և հյութերի արտադրողների միության» նախագահն է:
Բացի մասնավոր հատվածում ծավալած գործունեությունից, աշխատել է նաև ՀՀ մաքսային ծառայությունում, մաքսային տեսուչից մինչև բաժնի ղեկավար 1993-2003թթ, որտեղ նույնպես աչքի է ընկել իր պատասխանատվության բարձր զգացումով և կարգապահությամբ:
Իր գրագետ և պրոֆեսիոնալ աշխատելավոճի շնորհիվ նա կարողացել է լավ հարաբերություններ ստեղծել և համագործակցել համաշխարհային ընկերությունների և խոշոր ցանցային սուպերմարկետների ղեկավարությունների հետ: Երվանդ Թարվերդյանի շնորհիվ այսօր հայկական արտադրանքը իր ուրույն տեղն է գտել աշխարհի տարբեր մասերում գտնվող համաշխարհային լավագույն սուպերմարկետներում: Անկախ երկրում տիրող ճգնաժամային և ֆորս-մաժոռային իրավիճակներից, նա շարունակաբար ներդրումային ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում՝ ապահովելով խոշոր հարկեր պետությանը և ստեղծելով բազմաթիվ նոր աշխատատեղեր:

Երվանդ Թարվերդյանը ծնվել է 1970թ-ի սեպտեմբերի 27-ին, Երևանում։ Ամուսնացած է, ունի 5 երեխա։
Կրթություն է ստացել և՛ ՀՀ և՛ ՌԴ առաջատար համալսարաննեում:
Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ունի մաքսային ոլորտի ղեկավարի որակավորում: