«Մի անգամ դպրոցում» ֆիլմի թրեյլեր



«Մի անգամ դպրոցում» ֆիլմը դպրոցահասակ Տիգրանի մասին է, ով վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորվում է իր բացասական կողմերը, հաճախակի հայտնվում տարբեր պատմությունների մեջ և չի սիրում սովորել:

Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ:
Նա հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակը ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույն դպրոց, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել:

Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին, անկախ իհայտ եկած թաքնված չարագործից:

Իսկ այն թե ինչ զարգացումներ ունեցան Տիգրանի արկածները, կարող եք դիտել ապրիլի 29-ից կինոթատրոններում։
Ի դեպ, մինչ ֆիլմի պրեմիերան խորհուրդ ենք տալիս դիտել մեր հետաքրքիր թրեյլերը: