Բանգլադեշում գնդակահարվել են չորս ցուցարարներ. Reuters

Շաբաթ օրը ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել Բանգլադեշի հարավ-արևելքում ածուխով աշխատող էլեկտրակայանի բողոքող աշխատողների վրա, ինչի արդյունքում զոհվել է չորս ցուցարար, շատերը վիրավորվել են:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իրավապահ մարմինների ներկայացուցչին: Նրա խոսքով ՝ ոստիկանությունը ստիպված է եղել կրակ բացել, երբ ցուցարարները փորձել են հարձակվել նրանց վրա Չիտտագոնգ քաղաքում կառուցվող էլեկտրակայանի մոտ:

Ինչպես պարզաբանում է Reuters-ը, ցուցարարները պահանջում էին ավելի բարձր աշխատավարձ: