Ռոբերտ Քոչարյանի գրառումը գինեգործության կտրուկ աճի մասին՝ Իր օրոք

2000-ականների սկզբին վերածնվում է մեր տնտեսության մի կարևոր ճյուղ՝ գինեգործությունը։ Գինեգործության զարգացումն էապես ազդում է երկրի ամբողջ տնտեսության վրա. առաջին հերթին լուծվում է գյուղում զբաղվածության հարցը, բացի այդ, օգտագործելով ագրոտեխնիկայի վերջին նվաճումները` հարյուրավոր հեկտարներով խաղողի նոր այգիներ են հիմնվում: Ճյուղի զարգացումը լուծում էր նաև անմշակ հողերի խնդիրը։ Հնարավորություն է ստեղծվում հայկական գինիները ներկայացնել միջազգային շուկաներում։
2000-ականների ամուր հիմքն այսօր էլ նպաստում է ոլորտի զարգացմանը՝ ապահովելով դրա վերելքը։ Գինեգործությամբ զբաղվում են Հայաստանի մի շարք մարզերում։ Ոլորտի զարգացման արդյունքում գինեգործության արտահանման եկամուտը 2007-ին գերազանցում էր 2 միլիոն դոլարը:

Հ.Գ Նյութը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջից