Աստղագուշակ 20.04.2021

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք անկախ ամեն ինչից կպահպանեք հանգստությունն ու ինքնատիրապետումը, և դա թույլ կտա խուսափել տհաճություններից, հաճախ կօգնի մասնագիտական և անձնական խնդիրները լուծելիս: Հավանական են հաճելի լուրեր, որոշ Խոյեր կարևոր բացահայտումներ կանեն կամ կկռահեն այն, ինչ շրջապատողները փորձում են թաքցնել:

Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների ու գործարքների համար: Հնարավորություն կունենաք ձեռք բերել իրեր, որոնք վաղուց էին ձեզ դուր գալիս: Դրա հետ միասին, նշանակալի ծախսերի կարիք էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, արդյունավետ ու հետաքրքիր օր է, որը հաճելի իրադարձություններով լի կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Դրանցից մեկը կարող է հաճելի իրադարձությունների շարքի սկիզբ դնել:

Օրվա երկրորդ կեսը ընտանիքի անդամներից մեկին վերաբերող լավ նորություններ է խոստանում և հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք զրուցել ամենատարբեր բաների մասին, այդ թվում՝ այնպիսի բաների, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Այս անգամ կհաջողվի հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է: Շատ բան հրաշալի կդասավորվի: Հաճախ որպեսզի ցանկություններն իրականանան, ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր գիտելիքների ու կարողությունների շնորհիվ արագ կհասնեք դրված նպատակներին, ոչ ոքից օգնություն չեք սպասի:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններ, տրամադրություն բարձրացնող լավ նորություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, որի հետ երկար ժամանակ է, վիճել էիք: Վիրավորանքները կմոռացվեն, դրանց կփոխարինեն փոխհասկացողությունն ու հարաբերություններում ներդաշնակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Բայց դա նրա միակ թերությունը կլինի: Ամեն ինչ լավ կդասավորվի, կկարողանաք շատ գործերում հաջողությունների հասնել: Ամեն անգամ առաջնահերթությունները ճիշտ չեք դնի և երբեմն ժամանակ կծախսեք դատարկ բաների վրա: Բայց բաց թողածն արագ լրացնելու հնարավորություն կընձեռվի, և դուք այն կօգտագործեք:

Հնարավոր են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ: Դուք դրանց համար ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարների ժամանակ է: Դրանք ձեզ դուր կգան, իսկ ահա շրջապատողները կկասկածեն, որ ի վիճակի եք կյանքի կոչել մտածածը: Սկսեք ինքնուրույն գործել և շուտով կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ: Հեշտությամբ աջակցություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Հավանական են ծանոթություններ, որոնք երկարատև ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Ինտուիցիան կհուշի ձեզ, թե ինչպես է պետք պահել, ինչ ասել ու անել:

Օրը հաջող է գործնական տեսանկյունից: Կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին, կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք նախկինում իրականությունից հեռու էին թվում: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում և հարմար է գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ, հագեցած ու հետաքրքիր օր է: Շատ բան պիտի հասցնեք: Երբեմն ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և դա ձեզ շատ դուր կգա: Որոշ Կույսեր կկարողանան պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին նրանց: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտները, և դրա համար համարյա ջանքեր չեք գործադրի:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Հաճախ դուք կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Վիճելու բան չի լինի, կարող եք վայելել հաճելի շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, նրա համար, ինչի վրա չեք կարող ազդել: Աշխատեք դրական տրամադրվել, ուրախության համար առիթներ գտնել: Ձեզ կաջակցեն մտերիմները: Չի բացառվում՝ հին ծանոթները օգնության հասնեն հենց այն ժամանակ, երբ դա պետք լինի:

Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել ընկերների հետ, հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Այսօր կարող եք ասել այն, ինչ մտածում եք. կասկած չկա, որ շրջապատողները ձեզ ճիշտ կհասկանան, կաջակցեն ու չեն վիրավորվի ձեզանից: Երբեմն օգտակար կլինի հին նախագծերին վերադառնալը, վաղուց մտածածն իրագործելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն:

Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք ձեզ հետաքրքիր ու գրավիչ կթվան: Նոր տպավորությունները նշանի շատ ներկայացուցիչների կոգեշնչեն: Օրվա երկրորդ կեսին լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կիրագործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ: Այն բավական հանգիստ կանցնի, համարյա ոչ մի անակնկալ չի բերի: Հնարավորություն կունենաք հանգստանալ ու վերականգնել ուժերը, լավ ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնել: Օգտակար կլինի հին գործերին վերադառնալը. հիմա դուք կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր ստացվել:

Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Դուք լավ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում, և դա նշանակալիորեն կհեշտացնի շփումները: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Սա հաջող օր է, և աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, բայց պետք չէ ոտքի վրա որոշումներ ընդունել և ամեն հարցում հույս դնել հաջողակ լինելու վրա: Աշխատեք ամեն քայլը մտածել, խուսափել չարդարացված ռիսկից: Շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նրանք հրաշալի գլուխ կհանեն այն առաջադրանքներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել:

Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Հրաշալի ժամանակ անցկացնելու, ուրախանալու հնարավորություն կունենաք: Անսպասելի հյուրեր կգան, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է գործնական բանակցությունների, պոտենցիալ համախոհների ու գործընկերների հետ հանդիպումների համար: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, թև տալ ձեզ, միշտ կգտնեն անհրաժեշտ բառերը: Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը, իսկ ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

Օրը բարենպաստ է ուսման համար: Դուք արագ կմտապահեք նոր ինֆորմացիան, ճիշտ հարցեր կտաք և պատասխաններ ստանալուց հետո ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Շատ հանդիպումներ ոգեշնչող կանցնեն, հնարավոր է համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կկարողանաք զինաթափել թշնամիներին, առաջ անցնել հին մրցակիցներից:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմների հետ կապված նորություններ: Երեկոն հրաշալի ժամանակ է հարազատների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել նույնիսկ շատ բարդ հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: