Սուպեր լիգայից հնարավոր է երկու ակումբ հեռանա

Հայտնի է դարձել, որ երկու անգլիական ակումբեր հնարավոր է հրաժարվեն Սուպերլիգային մասնակցելուց: The Guardian-ի տեղեկություններով դրանք են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

«Քաղաքաբնակների» և «թոշակառուների» համար կասկածի պատճառ է դարձել ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի և երկրպագուների խիստ բացասական արձագանքը Սուպերլիգայի ստեղծմանը:

Նշվում է, որ Սուպերլիգայի 12 հիմնադիրները երկու ճամբարի են բաժանված: Ոմանք կարծում են, որ դա է եվրոպական ֆուտբոլի զարգացման ճիշտ ճանապարհը, իսկ մյուսները մրցաշարին միացել են զուտ ֆինանսական պատճառներով:

«Սիթին» ու «Չելսին» երկրորդ խմբին են պատկանում: