Սպիտակ տունը պատասխանել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հայ պատմաբանների կոչին

ԳԱԱ-ում կայացել է «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» թեմայով քննարկում: Գիտնականների գնահատմամբ՝ արցախյան վերջին պատերազմը ցույց է տվել,որ ավելի քան մեկ դար անց Թուրքիան չի փոխել հայերի հանդեպ իր ցեղասպան քաղաքականությունը: Մասնագետները կարևոր են համարում Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու փոխհատուցման հետ կապված հարցերը: Հայ պատմաբանները Ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակով դիմել էին նաև ԱՄՆ նախագահին: Արդեն ստացել են Սպիտակ տան պատասխանը:
"Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ ավելի պարզ և լավ հասկանալու թե ինչպես Բայդեն վարչակազմը կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք այս նամակը և կաշխատենք տալ ընթացք: Հարգանքներով Բայդենի գրասենյակ "