Հայտնի է ՈւԵՖԱ-ի որոշումը ՉԼ-ի և ԵԼ-ի կիսաեզրափակիչների անցկացման վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունների կիսաեզրափակիչ փուլի հանդիպումների անցկացման վերաբերյալ։

ESPN-ը հայտնում է, որ Սուպերլիգային միացած ակումբները չեն հեռացվի Չեմպիոնների լիգայից ու Եվրոպա լիգայից։ Խաղարկության կիսաեզրափակիչները կկայանան նախատեսված ժամկետներում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՈւԵՖԱ-ն Սուպերլիգային միացած թիմերին կարող է հեռացնել եվրագավաթներից։